Սիրիայի վերականգնման մասին հնարավոր կլինի խոսել միայն խաղաղության հաստատումից հետո. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի վերականգնումը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ հակամարտության մասնակիցները կավարտեն մարտական գործողությունների փուլը եւ երկրում խաղաղություն կհաստատվի: Այդ մասին մարտի 31-ին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ավերիչ պատերազմի հետեւանքներից երկրի վերականգնմանը համաշխարհային կազմակերպության կողմից հնարավոր օգնության վերաբերյալ հարցին:
«Կարծում եմ, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը կենտրոնացած են այն բանակցությունների վրա, որոնք վարում է ՄԱԿ-ի հանձնակատար Ստաֆան դե Միստուրան, եւ որոնք թույլ կտան խաղաղություն ու կայունության հաստատել երկրում, որպեսզի հնարավոր լինի սկսել նրա վերականգնումը»,- ասել է Դյուժարիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



