Լավրովը Քերրիի հետ խոսել է թուրք-սիրիական «ծակ» սահմանի խնդրի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի փակման անհրաժեշտության հարցը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն, «Սերգեյ Լավրովը հերթական անգամ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի ուղղությամբ, որ թուրք-սիրիական սահմանը շարունակում է «ծակ» մնալ եւ, մեր տվյալներով, ակտիվորեն օգտագործվում է Թուրքիայից Սիրիա զինյալների տեղափոխման համար: Այն փակելու հարց է դրվել, ինչն անհրաժեշտ միջոցառումների շուտափույթ համաձայնեցման կարիք ունի, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով»:
Զրուցակիցները քննարկել են նաեւ միջազգային մի շարք այլ խնդիրներ, ներառյալ՝ Ուկրաինայի ճգնաժամի լուծման ուղղությամբ Մինսկի համաձայնությունների կատարման, երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր:
Ռուսական ԱԳՆ-ում նշում են, որ Լավրովի Քերրիի զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:



