Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական Տնտեսական Միության և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծին և այն ներկայացրել Պետդումայի վավերացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:
«Համաձայնագիրն ամրագրում է կողմերի փոխադարձ պարտավորությունները՝ հեշտացնելու ապրանքների մուտքը շուկաներ»,- նշված է փաստաթղթում:
Համաձայնագիրն ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները՝ Ղազախստանում 2015 թվականի մայիսի 29-ին տեղի ունեցած միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



