Հայաստանի ԱԳՆ-ն Էլեկտրոնային դիվանագիտության ոլորտում 210 երկրների շարքում 52- րդն է. վարկանիշում է նաև Արցախը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷլեկտրոնային դիվանագիտության ոլորտում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կատարած արդյունավետ աշխատանքների շնորհիվ 210 երկրների շարքում զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Digital Diplomacy-ն հրապարակել է 2016 թվականի վարկանիշը, որում ներառված երկրների արտգործնախարարությունների շարքում է նաև Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, որը զբաղեցրել է 105-րդ հորիզոնականը:
Հայաստանի հարևան Վրաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը, Իրանը` 112-րդ, Ադրբեջանը` 75-րդ, իսկ Թուրքիան` 25-րդ: Ցուցակի առաջատարներն են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



