Բրյուսելի օդանավակայանի վերականգնման համար կպահանջվի մինչև մեկ տարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի օդանավակայանի շենքը վերականգնելու համար կպահանջվի 9 ամսից մինչև մեկ տարի ժամանակ:
Այդ մասին հաղորդում է Derniere heure թերթը: «Համաձայն որոշ աղբյուրների՝ օդանավակայանի շենքի վերականգնման համար կպահանջվի 9 ամսից մեկ տարի»,- գրել է թերթը: Նաև տեղեկացվում է, որ օդանավակայանի 20 տոկոսով շահագործումը կարող է վերսկսվել առաջիկա կիրակի:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել մարտի 22-ին: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել մի փոքր անց՝ Բրյուսելի մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչությունների հետևանքով, որոնք իրականացրել են երեք մահապարտներ, զոհվել է 32 մարդ, 340-ը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



