Քաշմիրում հեղեղներից զոհվել է 2 երեխա, վիրավորվել 25 մարդ, եւս 11-ն անհետ կորել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի ենթակայության տակ գտնվող Քաշմիրում հորդառատ անձրեւների պատճառով զոհվել է 2 երեխա, վիրավորվել 25 մարդ, եւս 11 հոգի անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել Ջամու եւ Քաշմիր նահանգի Սոնգմարգ քաղաքից հյուսիս ընկած շրջանում: Հեղեղները անցել են Բալտալ շրջանով, որտեղ տեղակայված են եղել հնդուիստ ուխտավորների վրանները, եւ քշել-տարել դրանք, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Այս պահին փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները եւ օգնում են ուխտավորներին տեղափոխել առավել անվտանգ վայրեր:
Իշխանությունները կարգադրել են ժամանակավորապես դադարեցնել ուխտագնացությունը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



