Բաթումիում ուժեղ պայթյունից 15 բնակարան է վնասվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաթումիի Կոմախիձե փողոցում ուժեղ պայթյունից վնասվել են հինգհարկանի շենքի 15 բնակարանները։ Բնակիչների խոսքով պայթյունը որոտացել է 78-ամյա տղամարդու մեկսենյականոց բնակարանում, որը առաջին հարկում է գտնվում։
Բնակիչների կարծիքով բնական գազի մատակարարման եռօրյա անջատումից հետո տղամարդը չէր փակել գազի ծորակը ու երբ գազի մատակարարումը վերականգնվել է, պայթյուն է եղել, հայտնում է «Վրաստան On-line»–ը։
Միայնակ ապրող տարեց տղամարդը առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել, տուժածին տեղափոխել են Կութաիսի։ Նրա վիճակը կայուն ծանր է։
Բաթումիի փոխքաղաքապետը հայտնել է, որ հատուկ հանձնաժողովը կորոշի, թե ինչ օգնություն է հատկացվելու տուժած բնակչությանը։ Գազի անջատումների, նաեւ մատակարարումը վերսկելու մասին բնակչությանը նախապես զգուշացրել էին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



