ԱՄՆ հայ դատի գրասենյակը կոչ է անում դադարեցնել ադրբեջանական ագրեսիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ հայ դատի գրասենյակը (ANCA) anca.org/stopaliyev կայքն է գործարկել, որտեղ Լեռնային Ղարաբաղում խաղաղության յուրաքանչյուր կողմնակից կարող է կապվել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ եւ կոչ անել՝ դադարեցնել Ադրբեջանի նախագահի հրահրած հակահայկական հարձակումները:
Կայքի նպատակն է հասցնել նախագահ Օբամային, փոխնախագահ Բայդենին, Կոնգրեսի առաջնորդներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին՝ Ադրբեջանի ագրեսիան բաց եւ միանշանակ դատապարտելու անհրաժեշտությունը: «Եթե դա չկանգնեցվի, նախագահ Ալիեւը կշարունակի գործել այն սպառնալիքներով, որ հաճախ է հնչեցրել՝ լայնածավալ պատերազմ սկսել Կովկասում, որը բազում զոհեր եւ ավերածություններ կբերի տարածաշրջանին, եւ կարող է հանգեցնել ավելի խոշոր հակամարտության»,- ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



