Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վերջապես սպասված լուրեր. ազատագրվել են նորանոր դիրքեր ու բնագծեր. Արծրուն Հովհաննիսյան (լրացվող)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:

ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար:

PastNewsLive

 

Ապրիլի 3-ի, ժամը 19:30-ի դրությամբ հակառակորդը կորցրել է 15 տանկ, 5 զրահամեքենա, 1 «Գրադ» կայանք. 2 ուղղաթիռ, 3 անօդաչու սարք, և ավելի քան 200+  զինվոր։ 
Մեր կողմը կորցրել է 1 տանկ, 3 բեռնատար (ռազմ) և 18 զինվոր:

 

00:23 Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին։ Արծրուն Հովհաննիսյան / Ֆեյսբուք

21:55 Մարտակերտ քաղաքի վրա առավոտից արդեն 42 հրթիռ է ընկել. վարչակազմի ղեկավար:

21:30 Ըստ Բաքվի՝ 21-ը հավասար 12-ի. Ադրբեջանի ՊՆ-ն սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի. ԼՂՀ ՊՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի, հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:

Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական
»,- այս մասին ասվում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրությունում։

 

 

20:05 Հակառակորդն արդեն ի վիճակի չէ լուրջ քայլերի դիմել. ոչնչացվել է մի քանի տանկ, անօդաչու սարք. Դավիթ Բաբայան:

19:50 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են: Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 (<<Գրադ>>) տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:

Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում:

19:45 ՊՆ խոսնակը՝ վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին: Կարդալ այստեղ

19:15 Աստանան կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում:

19:15 Արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ այսօր՝ ապրիլի 3-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախարարները քննարկել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: Երկուստեք կարեւորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

17:42 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 10 զինծառայողներից ոչ մեկը կոմայի մեջ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Tert.am «Զինծառայողների թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ»,-ասաց Արամ Ասատուրյանը, սակայն որևէ զինծառայողի անուն չնշեց:

16.27 Ադրբեջանի ՊՆ-ի՝ մարտական գործողությունները միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊՆ  


ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ի` մարտական գործողությունները միակողմանի դադարեցնելու մասին հայտարարության վերաբերյալ։ 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցման մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է:  

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 («Գրադ») տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:  

Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ «հակահարձակողական գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:  

ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում»,-ասվում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրությունում:

16:00 Այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:

Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաեւ քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության հարցեր:

15:35 Հայաստանը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

15:15 ԼՂՀ ՊՆ հայտարարություն. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:
Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:
Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:

14:15 ԼՂՀ ՊՆ հայտարարություն. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:

Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:

Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:

14:00 Արցախում բոլոր գերատեսչություններն ու ենթակառուցվածքներն աշխատում են անխափան ռեժիմով. արցախցի նախարար:

13:50 Ադրբեջանը որոշում է կայացրել դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

13:45 Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների աճով:  Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր թվիթերյան միկրոբլոգում կոչ է արել անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները: «Անհրաժեշտ է հանդարտություն և խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի վերսկսում»,- նշված է Ռումինիայի ԱԳՆ գրառման մեջ:

13:13 Ադրբեջանը որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։

13:00 Ստեփանակերտում փակ են խանութներն ու ռեստորանները. տոնակատարությունները չեղյալ են հայտարարված. Ստեփանակերտ են այցելել օտարերկրյա բազմաթիվ լրագրողներ:

12.53 ԼՂՀ Հանրապետական բժշկական կենտրոնում գտնվող վիրավորների վիճակը կայուն է. տնօրեն
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲԿ-ում գտնվող վիրավորների վիճակը կայուն է: 

12.20  Դևիդ Լիդինգտոնը հորդորել է շփման գծում դադարեցնել կրակը. Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնը հորդորել է կողմերին դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տեղադրվել Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:

«Ես ցնցված և խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռիվների աճի և մարդկային կյանքերի կորուստի առնչությամբ: Կարևոր է, որ կողմերը շուտափույթ կերպով դադարեցնեն կրակը և հետագայում զսպվածություն ցուցաբերեն: Ես հորդորում եմ թե Հայաստանին, թե Ադրբեջանին գործել կառուցողական և ինտենսիվ կերպով` Մինսկի խմբի առաքելության միջոցով հասնելու բանակցային խաղաղ կարգավորման»,- ասվում է հայտարարության մեջ:

12:00 Կարեւոր հենակետից հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել. Հայկական կողմն ունի երկու վիրավոր:

11:40 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:

Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

11:30 Ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոնեն հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին լայնածավալ հարձակման առնչությամբ, որտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված լայնածավալ հարձակումների նոր ալիքը, հաղորդում է Asbarez-ը:

10.33 Երկրապահական խմբերը` մի քանի հազար հոգի, մեկնում են առաջնագիծ. ԵԿՄ

Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության:

Այս մասին հայտնում են Երկրապահ կամավորական միության լրատվական ծառայությունից։

10.05 Իրավիճակը մնում է լարված. որևէ խուճապ չկա, մարդիկ տրամադրված են մարտական. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը մնում է լարված:

«Թշնամին փորձում է ապակայունացնել իրավիճակը, որոշ հատվածներում ներթափանցել դեպի Արցախի Հանրապետության տարածք, կասեցվում են նրա ագրեսիվ և ահաբեկչական բոլոր փորձերը»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով նաև, որ որևէ խուճապ չկա, մարդիկ տրամադրված են մարտական:

08.35 Հակառակորդը շարունակում է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը. ԼՂՀ ՊՆ / Առաջնային գծի հարավային ուղղությամբ այսօր՝ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքը։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»,–ասվում է հաղորդագրությունում:

/ Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։ 1994 թվականի հրադադարից հետո սա աննախադեպ սադրանք է Ադրբեջանի կողմից։ Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից հրթիռակոծվել է դպրոց, որի հետեւանքով մահացել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:

Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:

Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր:

Սամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե