Բորդյուժան հեռախոսազրույցներ է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սեյրան Օհանյանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման մասին տեղեկանալու նպատակով հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է « ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր նոր հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀՀ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի միջև, որի ընթացքում քննարկվել է զինված հակամարտության գոտում իրադրության զարգացումների դինամիկան»,- նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:
Նրա խոսքով` Բորդյուժան ուշադրությամբ հետևում է իրադրությանը հակամարտության գոտում և հայկական կողմից ստանում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



