Պլուտոնի վրա օրգանական նյութեր են հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
New Horizons ապարատից ստացած նոր տվյալները վկայում են մթնոլորտում տարբեր օրգանական սոպոլիմերների խառնուրդների՝ տոլինների առկայության մասին, որոնք ձեւավորվել են մեթանի եւ էթանի օրգանական միավորումներից, ասված է NASA-ի կայքում:
Որոշ հետազոտողներ դրանք կոչում են կյանքի քիմիական նախորդներ, քանի որ, համաձայն որոշ հիպոթեզերի, դրանք Երկիր մոլորակ են բերել երկնաքարերը, ինչը եւ կարող էր կյանք սկիզբ տալ մեր մոլորակում: Ենթադրվում է, որ տոլիններ կան նաեւ այլ երկնային մարմինների վրա: Այդուհանդերձ այս հարցում ընդհանուր կարծիք չկա, գրում է Gazeta-ն:
Բացի այդ, New Horizons-ը պարզել է, որ Պլուտոնի մակերեւույթում ճնշումը 100 հազար անգամ քիչ է, քան Երկիր մոլորակի վրա: Դա 2 անգամ քիչ է, քան ենթադրում էին հետազոտողները:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



