Եկատերինբուրգի օդանակավակայանում ուղևորներին տարհանել են անտեր փաթեթի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանի շենքում հայտնաբերված անտեր փաթեթի պատճառով ուղևորները տարհանվել են:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով «Կոլցովոյի» ռազմավարական հաղորդակցության տնօրեն Դմիտրի Տյուխտինին:
«Օդանավակայանի շենքից տարհանել են բոլոր ուղևորներին և անձնակազմը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 100 մարդու: Տարհանման պատճառը հայտնաբերված անտեր փաթեթն է: Այս պահի դրությամբ՝ «Կոլցովոյում» աշխատում են ուժային կառույցների ներկայացուցիչները»,- նշել է Տյուխտինը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



