Լեհաստանը առաջնահերթություն է համարում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի վերսկսման և լարվածության աճի առնչությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, տարածած հաղորդագրության մեջ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և հնարավորինս արագ վերադառնալ 1994-ից մեկնարկած խաղաղության բանակցություններին:
«Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա դիվանագիտական` բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական բանակցային ֆորմատում: Դեմ ենք ռազմական բնույթի գործողությունների, որոնք միայն բերում են հակամարտության գոտում լարվածության աճի: Կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին պահպանել խաղաղության հաստատման գործընթացի միջազգային մեխանիզմները: Առաջնահերթությունը հակամարտության գոտում հնարավորինս արագ իրավիճակի կայունացումն է»,- նշված է հայտարարության մեջ:
Լեհաստանի ԱԳՆ-ն նաև շեշտել է, որ աջակցում է արյունահեղության ու զինված հակամարտության դադարեցման միջազգային հանրության ջանքերին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալնախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլևխաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացվածհրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց էտեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ ևզգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքումադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 15 տանկ, մեկ «Գրադ» կայանք:
Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանայինմիջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողութ յունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:



