Ղարաբաղում մասնակի զորահավաք է անցկացվել. ԼՂ վարչապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, այսօր դիմավորելով Սյունիքի մարզից Ստեփանակերտ ժամանած 250 զինված ազատամարտիկներին, հայտարարեց, որ ղարաբաղցի ազատամարտիկները արդեն դիրքերում են և Ղարաբաղում մասնակի զորահավաք է անցկացվել, հայտնում է «Ազատությունը»:
Սյունիքից ժամանած ազատամարտիկներին ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: «Շատերն էին ցանկանում գալ, բայց առայժմ այսքանն են եկել», – «Ազատությանն» ասաց Խաչատրյանը:
Ազատամարտիկները սպասում են ԼՂ պաշտպանության նախարարության ցուցումներին, թե ուր պետք է գնալ:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը



