Պակիստանում մոլեգնող ջրհեղեղն առնվազն 49 մարդու կյանք է խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի հյուսիս-արեւմուտքում առնվազն 49 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով LifeNews-ին, ջրի ծանրության տակ փլուզվել են տասնյակ տների տանիքներ, իսկ շուրջ հիսուն շենքեր քշվել-տարվել են ջրի հորձանքով: Տեղատարափ անձրեւները սողանքներ են հրահրել Կարակորումյան ավտոխճուղում՝ Չիլաս եւ Գիլգիտ քաղաքների միջեւ:
Նշենք, որ Պակիստանում բավականին հաճախ են նման մասշտաբի ողբերգություններ լինում: Այսպես, անցյալ տարի անձրեւների սեզոնում հեղեղումները 81 մարդու կյանք էին խլել, հարյուրավոր բնակիչներ անհայտ կորած են համարվում: Անցած ամսին հորդառատ անձրեւների պատճառով 121 մարդ էր զոհվել, եւս 124 բնակիչներ վերքեր էին ստացել, ավերվել կամ մասնակիորեն վնասվել էր 852 բնակելի շենք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



