Տրակտորն ընկել է ձորը. կատարվում են որոնողական աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 26-ին, ժամը 21.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում տրակտորը շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1948 թ. ծնված Ս. Վ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել հարակից ձորը:
Մինչ ժամը 03.04-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև Կարմիր Խաչի Կողես գյուղի արագ արձագանքման խումբը: Այնուհետև մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
ժամը 04.18-ին օգնության է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



