Բաքուն վստահ է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉնայած Լեռնային Ղարաբաղում իրադրության սրմանը, Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Բաքվում ապրիլի 7-ին ծրագրված եռակողմ հանդիպումը կկայանա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:
«Ապրիլի 7-ին սպասվում է Բաքվում ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում: Ծրագրում որեւէ փոփոխության մասին խոսք չկա», -ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի հայտարարել էր, որ Բաքվում հանդիպմանը «ծրագրվում է կարծիքներ փոխանակել տարածաշրջանային համագործակցության գծով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



