Ապրիլի 5-ին Վիեննայում Մինսկի խմբի կոնսուլտացիաներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ. Ֆրանսիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 5-ին Վիեննայում Մինսկի խմբի կոնսուլտացիաներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի իրադրության սրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
Նա հիշեցրել Է, որ Ֆրանսիան դեռ ապրիլի 2-ին անհանգստություն Է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ եւ հորդորել կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը:
«Մինսկի խմբի համանախագահները նույնպես դատապարտել են ուժի այդ կիրառումը եւ հորդորել՝ պահպանել հրադադարի ռեժիմը: Նրանք ապրիլի 5-ին Վիեննայում կմիանան Մինսկի խմբի հանդիպմանը, ինչպես նաեւ կմասնակցեն ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի աշխատանքին»,-հայտնել Է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



