ԵԱՀԿ Մշտական խորհուրդը նիստ կգումարի ԼՂ-ում իրավիճակի հարցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ շրջանակներում շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Ինչպես տեղեկացրեց ԵԱՀԿ մամուլի ծառայության աշխատակից Շիվ Շարման, ապրիլի 5-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ: Մինչ այդ, ապրիլի 4-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որին կհաջորդի Մինսկի խմբի ընդլայնված կազմով հանդիպումը:
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը բաղկացած է կազմակերպության անդամ 57 պետությունների ներկայացուցիչ դեսպաններից: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև համանախագահող երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկելէ լայնածավալ նախահարձակգործողություններ, որոնց ընթացքումհրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչմիայն հայկականզինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրե րը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններումՄարտունուպաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացվածհրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևսերկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորսվիրավոր քաղաքացիական անձ: Իսկապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրելտարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժգործողությունների շնորհիվ հնարավոր է եղե լ իրավիճակըվերցնել հսկողության տակ և զգալիկորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղիունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-300 կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական մոտ 20 տանկ, մեկ «Գ րադ»կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդըհրթիռահրետանային միջոցների ևզրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողություններիվարումը: ՊԲ ստորաբաժանումներնանցել են հակազդիչ գործողությունների և Թալիշիուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարականկարևորնշանակության հենակետին:



