Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանում կարող են փակվել առաջնագծում ճշմարտությունը հայտնող արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական AG Telecom կաբելային հեռուստաալիքը (առեւտրային նշանը` KaTV1), որը զբաղվում է Ադրբեջանում հեռարձակվող արտասահմանյան հեռուստաալիքների գրաքննությամբ, հնարավոր է` դադարեցնի բոլոր, այդ թվում` ռուսաստանյան այն հեռուստաալիքների հեռարձակումներն այդ երկրում, որոնք առաջնագծում ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքների մասին ճմարիտ տեղեկատվություն են հաղորդում:

 KaTV ընկերությունը report.az-ին հայտնել է, որ իրենք հետեւում են արտասահմանյան հեռուստաալիքներին, եւ եթե նրանք Ադրբեջանի տեսակետը չարտահայտող հաղորդումներ հեռարձակեն, ապա իրենք անմիջապես կդադարեցնեն այդ հեռուստաալիքների հեռարձակումը Ադրբեջանի տարածքում:

Ընկերությունը հայտնել է, որ առաջին հերթին իրենք կփակեն ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումները, որոնք ռեպորտաժներ են հաղորդում ԼՂՀ-ի հետ առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնցում ադրբեջանական տեսակետին «հակասող» պնդումներ կան Ադրբեջանի «տարածքային ամբողջականության, պատմության եւ այլ արժեքների» նկատմամբ:

«Եթե որեւէ հեռուստաալիք Ադրբեջանի դեմ տեղեկատվություն տարածի, մեր ընկերությունը կդադարեցնի այդ ընկերության հեռարձակումները եւ նրան կփոխարինի մեկ ուրիշով: Այդ դեպքերը մենք համաձայնեցնում ենք Ադրբեջանի ազգային հեռուստառադիոյի խորհրդի հետ», -հայտնել է KaTV ընկերությունը:

Նշենք, որ ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներն ու ռադիոկայանները ապրիլի 2-ից երեք օրով սուգ են հայտարարել եւ դադարեցրել են բոլոր տեսակի երաժշտական եւ զվարճանքի հաղորդումների հեռարձակումները` կապված առաջնագծում ադրբեջանական ռազմական սադրանքին ԼՂՀ-ի տված հակահարվածների արդյունքում ադրբեջանական կողմի հարյուրավոր ռազմական կորուստերի հետ:

Բացի այդ, Ադրբեջանի մամուլի խորհուրդը հանդես եկել հայտարարությամբ, որ ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ները առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին պետք է լուրեր տարածեն միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունների հիման վրա:

Դա արվել է այն պատճառով, որպեսզի ադրբեջանական ժողովրդից թաքցվի առաջնագծում Ադրբեջանի իրական սադրանքները եւ դրա հետեւանքով կրած կորուստները:

Բացի այդ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է, որ իր տխրահռչակ «սեւ ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին:

Արտասահմանյան լրագրողներին այդ «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին այսօր ադրբեջանական modern.az կայքին հայտնել է հերթական անգամ հիսթերիայի մեջ հայտնված Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

«Երեկ Լեռնային Ղարաբաղում նկարահանումներ է կատարել ռուսաստանյան ORT հեռուստաալիքի նկարահանող խումբը: Այնտեղ մեկնած բոլոր արտասահմանյան լրագրողների անունները պարզվում են: Նրանք բոլորը կմտցվեն «անցանկալի անձանց» ցուցակի մեջ», -ասել է Հաջիեւը:

Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհություն է հայտնել, որ արտասահմանյան լրագրողները Լեռնային Ղարաբաղ են մեկնել «առանց Բաքվի թույլատրության», եւ շարունակում են ադրբեջանական կեղծ եւ խեղաթյուրված տեղեկատվությունը հերքող ու ադրբեջանական ագրեսիան բացահայտող ճշմարիտ ռեպորտաժներ հաղորդել ռազմական բախումների վայրերից:

 

Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. Կարապետյան