ԻՊ-ի զինյալները քիմիական զենք են կիրառել սիրիացի զինվորականների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները Դեր Զորի նահանգի ավիաբազայում սիրիացի զինվորականների վրա են գրոհել թունավոր գազով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի լույս 5-ի գիշերը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է զինվորական աղբյուր:
«ԻՊ-ի զինյալները Դեր Զորում ռազմական օդակայանի վրա են գրոհել քիմիական թունավոր նյութ պարունակող ականներով: Ավիաբազայի պաշտպանները հաղորդում են, որ մի խումբ զինվորներ շնչահեղձություն ունեն»,- նշել Է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ զինվորականները հայտնել Էին , որ ահաբեկիչները փորձել են գրոհել Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիաբազայի վրա: Մարտական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի առաջապահ ջոկատներին եւ ոչնչացրել ահաբեկիչների տեխնիկան եւ կենդանի ուժը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



