Էրդողանը պատմություն չգիտի. ԼՂ-ի իրական տերերը հայերն են. Սերժ Թանկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով ակտիվորեն հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին, հերթական գրառումն է արել Facebook-ում:
«Կարծում եմ` Էրդողանը (Թուրքիայի նախագահ- Խմբ.) պատմություն չգիտի: Լեռնային Ղարաբաղի իրական պատմական տերերը հայերն են, բայց Ստալինն այն տվել էր Ադրբեջանին»,- գրել է նա։
Սերժ Թանկյանը խոստանում է, որ Արևելյան Թուրքիան նույնպես մի օր կվերադառնա իր իսկական տերերին:
«Էս մարդը (Էրդողանը) էնքան ապուշ է, որ ցանկացած մեկը, ով նրա կողքին է կանգնում կամ աջակցում, նույնպիսի ապուշի տեսք է ստանում»,- գրել է Թանկյանը:
Գրառմանը կից Թանկյանը ներկայացրել է Էրդողանի հայտարարությունն առ այն, թե «Լեռնային Ղարաբաղը մի օր վերադառնալու է Ադրբեջանին»։
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը



