Իրանի ԱԳ նախարարը հորդորել Է Երեւանին ու Բաքվին՝ խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հորդորել Է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտնել Է ISNA գործակալությունը:
Զարիֆի խոսքով՝ անհրաժեշտ Է դադարեցնել տեղի ունեցող բախումները եւ հանգստություն հաստատել տարածաշրջանում: Իրանը կարող Է աջակցել հակամարտող երկու կողմերի հակասությունների լուծմանը՝ նրանց համապատասխան ցանկության դեպքում, նշել Է նա:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Զարիֆն արդեն ուղեւորվել Է իրանական Ռամսար քաղաք, որտեղ ապրիլի 5-6-ին պետք Է տեղի ունենա Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



