Ֆրանսիայում ահաբեկչական գործողություն են փորձարկել մարզադաշտում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիացի հրշեջներ, ոստիկաններ,»շտապ օգնության» աշխատողներ եւ զինվորականներ են մասնակցել այն վարժանքներին, որի սցենարը մոդելավորել Է ծայրահեղականների հարձակում ֆուտբոլի մարզադաշտի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վարժանքներն անցկացվել են Ֆրանսիայի հարավ - արեւմուտքում՝ Բորդոյի մարզադաշտերից մեկում: Ներքին գործերի եւ առողջապահության նախարարներ Բեռնար Կազնյովը եւ Մարիսոլ Տուրենը լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ ասել են, որ իրենց նպատակը Եվրո-2016-ի մրցաշարն առավելագույնս անվտանգ դարձնելն Է:
«Մենք ցանկանում ենք, որ Եվրո-2016-ն անցնի լավագույն պայմաններում, ուստիեւ անցկացնում ենք բազմաթիվ վարժանքներ՝ ստուգելու մեծ սպառնալիքների հակազդման՝ մեր կողմից ստեղծված մեխանիզմները»,- ասել Է Բեռնար Կազնյովը France-Presse գործակալության հետ կայացած զրույցի ժամանակ:
Եվրոպայի հերթական առաջնությունը կկայանա 2016 թվականի հունիսի 10-ից մինչեւ հուլիսի 10-ը Ֆրանսիայում: Բորդոյի մարզադաշտում տեղի կունենա չորս խմբային մրցամախաղ եւ մրցաշարի քառորդ եզրափակիչը:



