Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել իր մենահամերգը
ԼԱՅՖԵրգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Լոս Անջելեսում բնակվող հարգելի հայրենակիցներ։
Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները, ես ստիպված եմ չեղյալ հայտարարել Ապրիլի 8-ին նախապես հայտարարված իմ մենահամերգը և վերադառնալ Հայաստան։
Այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում,այլ սահմաններում:
Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ:
Մենք ուժեղ ենք...մենք հաղթելու ենք։
Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար։
Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



