Տավուշի դպրոցականները մարդասիրական օգնություն են ուղարկում Արցախ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ին հայտնի դարձավ, որ սահմանամերձ Տավուշի մարզի որոշ դպրոցներ պատրաստվում են մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ:
Չնայած Տավուշն ինքը ադրբեջանական զինուժի նշանառության տակ է, սակայն տավուշցի դպրոցականներն ու նրանց ծնողները ինքնաբուխ կերպով սնունդ, հագուստ, ծխախոտ են հանգանակում Արցախի ժողովրդին եւ ռազմաճակատ մեկնած կամավորական ջոկատներին օգնելու համար: Դպրոցներից մեկի տնօրենը, չցանկանալով իր անունից հանդես գալ, նշեց, որ սա հերոսություն չէ, պարզապես ցանկացած հայի պարտքը: «Այս օրերին մեր քույրերն ու եղբայրներն Արցախի սահմանագծին իրենց կյանքն են վտանգել: Մենք գոնե այսպես նրանց օգտակար կլինենք: Ճիշտ եք, Տավուշը 90-ականներին հրետակոծության է ենթարկվել եւ այս 25 տարիներին անընդհատ լարվածություն է եղել, բայց մենք հիմա պետք է մեր հումանիտար վերաբերմունքն ուղղենք դեպի Արցախ»:
Past.am-ի հետ զրույցում տնօրենը պատմեց նաեւ, որ ծնողները, հաշվի առնելով կամավորականների տարիքը, հիմնականում ծխախոտ են բերում, իսկ դպրոցականները՝ քաղցրավենիք՝ արցախցի իրենց հասակակիցների համար:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը



