Ջակարտայի օդանավակայանում երկու ինքնաթիռ են բախվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBatik Air ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը եւ TransNusa-ի օդանավը բախվել են Ջակարտայի օդանավակայանում գետնավարելու ժամանակ: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Jakarta Globe հրատարակությանը:
Պատահարը տեղի Է ունեցել ապրիլի 4-ի երեկոյան: Ինչպես հայտարարել Է տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, Batik Air ավիաընկերության ինքնաթիռը պատրաստվում Էր թռիչքի: «Նույն այդ ժամանակ TransNusa-ի ինքնաթիռը թռիչքավայրԷջքային գոտուց տեղափոխում Էին անգար»,-ասել Է նա:
Երկու ինքնաթիռների բախման հետեւանքով Boeing-ի թեւն զգալի վնասվածքներ Է ստացել ու բռնկել Է: Իշխանությունները տարհանել են բոլոր ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին, հրդեհը մարվել Է մոտավորապես մեկ ժամ հետո: Պատահարից հետո թռիչքավայրԷջքային գոտին փակ Է եղել շուրջ երկու ժամ:
Միջադեպի պատճառը դեռ չի պարզվել: Իշխանությունները մտադիր են հետաքննությանը ներգրավել Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեի մասնագետներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



