Հրանուշ Հակոբյանն 50 միլիոն դրամից ավել փոխառություններ ունի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պարզվում է, բավական շատ փոխառություններ ունի տված:
Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված նրա՝ 2015թ-ի տարեկան հայտարարագրի՝ Հրանուշ Հակոբյանի դրամական միջոցները կազմել են ինը միլիոն 885 հազար 209 դրամ:
Նախորդ տարվա ընթացքում նա 45 հազար 486 դրամի չափով տոկոսով գումար է տվել: Եվ սրա հետ միասին նրա փոխառությունների ամբողջ գումարը կազմել է 52 միլիոն 721 հազար դրամ:
Սփյուռքի նախարարի եկամուտներն էլ գոյացել են երեք տարբեր աշխատավարձերից՝ ընդհանուր 11 միլիոն 330 հազար 806 դրամից եւ փոխառություններից ստացված տոկոսից՝ երկու միլիոն 841 հազար դրամից:
Նա սփյուռքի նախարարի պաշտոնն է զբաղեցնում դեռեւս 2008թ-ից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



