Վեդիում քաղաքացին ոստիկանությունում ծեծի մասին սպառնալիքների պատճառով սուտ ցուցմունքներ է տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացի Գոռ Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 10:30-ին իրեն ՀՀ ոստիկանության Արարատի բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ ապօրինի պահել են մինչև ժամը 21:00-ն:
Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ սպառնալիքներից վախենալով՝ քննիչի մոտ տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Քաղաքացի Գոռ Խ.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



