ԱՄՆ-ն ընդգծում է Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը հանձնառու է շարունակելու աշխատանքը կողմերի հետ` երկարատև և բանակցված լուծում գտնելու հարցում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Դանիել Բաերը` ԵԱՀԿ մշտական խորհրդի` ԼՂ հարցով հատուկ նիստում`ընդգծելով, որ հակամարտության գոտում իրավիճակը փաստում է համակողմանի լուծման հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների սեղան վերադառնալու անհ րաժեշտության մասին:
«ԱՄՆ- ը խստորեն դատապարտում է հրադադարի լայնածավալխախտումները, որոնք տասնյակ կորուստներ են պատճառել. զոհվել են նաև քաղաքացիական անձինք: Արտահայտում ենք մերցավակցությունը տուժածների ընտանիքներին: Մենք կոչ ենքանում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմականգործողությունները` խստորեն հետևելով հրադա դարին և վերջտալով անկայունությանը»,- ասել է Բաերը:



