Լավրով. Ռուսաստանը կսատարի Սիրիայի հարցով բանակցությունների ներառական բնույթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի Սիրիայի հարցով բանակցային գործընթացի ներառական բնույթն ապահովելու համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպմանը:
«Ցանկացած հակամարտությունում առանցքային է բանակցությունների ներառական բնույթի ապահովման անհրաժեշտությունը եւ դրանք կողմերի միջեւ ուղղակի երկխոսության առաջընթացին ուղղելը: Այդ հարցում ձեզ համակողմանի աջակցություն կցուցաբերենք»,- ասել է Լավրովը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



