Մայրական ձայնն օգնել է 19-ամյա Հայկին դուրս գալ կոմայից.News.am
ՎԻԴԵՈԶինծառայող Հայկ Թորոսյանը, որը վիրավորվել է ադրբեջանական հարձակողական գործողությունների ժամանակ, դուրս է եկել կոմայից՝ լսելով մոր ձայնը:
NEWS.am-ի հետ զրույցում Հայկի հորաքույրը՝ Նաիրա Թորոսյանը իր ուրախությունն է կիսել՝ ասելով. «Փառք Աստծո, տղան միանգամից դուրս եկավ կոմայից՝ արձագանքելով մոր ձայնին, շարժեց ձեռքերն ու ոտքերը: Հիմա մեր հույսը միայն Աստված է: Հայկն արդեն կազդուրվում է: Մեր բոլոր վիրավոր զինծառայողներին արագ ապաքինում եմ ցանկանում»:
Հիշեցնենք, որ 19-ամյա Հայկ Թորոսյանը գանգուղեղային վնասվածք է ստացել եւ ապրիլի 3-ին տեղափոխվել Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
1
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
2
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն
3
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
4
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը
5
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը



