Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել։ Տևական ժամանակ է՝ օդում կախված են խոսակցությունները, որ վերջինս ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է դրսևորում, հանդիպումներ է ունենում գործով կողմերի հետ, առհասարակ շատ հասանելի դատավոր է, սակայն այս անգամ կարծես բանը բանից անցել է։ Մեր տեղեկություններով՝ իր մոտ քննվող մի գործի շրջանակներում դատավորը հանդիպել է կողմերից մեկին, ինչն էլ «ֆիքսել» է դատավարության մյուս կողմը։ Եվ ասում են, այս մասին «ծանուցել» են վճռաբեկ դատարանի ղեկավարությանը։ Եվ եթե այդ գործով վճիռը չբավարարի «կոմպրոմատներ» հավաքած կողմին, չի բացառվում, որ դիմեն կտրուկ քայլերի, Արդարադատության խորհրդին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



