Արեւմուտքի երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձեւը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ արեւմտյան երկրներն արգելափակել են Ռուսաստանի կողմից առաջարկված հայտարարության նախագիծը, որով կոչ Է արվում ապահովել միջսիրիական բանակցությունների առաջիկա փուլի առավելագույնս ներկայացուցչական բնույթը: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպես հայտարարել Է դիվանագետը, Մոսկվային անհանգստացնում Է, որ սիրիացի քրդերը մինչ այժմ հրավիրված չեն Ժնեւի բանակցություններին: Նրա խոսքով՝ «այս գիծը հակասում Է Սիրիայի քաղաքական գործընթացի ներառականության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի դրույթներին»:
«Մենք զարմացած Էինք, երբ այս նախագիծն արգելափակվեց արեւմյան մի քանի երկրների կողմից: Իր ապակառուցողական լուման ներդրեց նաեւ Ուկրաինայի պատվիրակությունը»,- հավելել Է Չուրկինը:



