Ղարաբաղյան թեման գլխավորն է լինելու Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանը. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորումն է քննարկվելու Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանը, որն ապրիլի 7-ին կկայանա Բաքվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով ՌԴ մեդիաֆորումի մասնակիցների առջեւ, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգում:
«Այդ հանդիպումը կայանալու է, բայց այն փոքր-ինչ այլ ակտուալություն է ստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի թեման կդառնա կենտրոնականը»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ հակամարտության մասնակիցները «կանգնել են կարգավորման ռելսերի վրա»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



