Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ոստիկանը մասնակցել է խոշոր չափով թմրամիջոցի ապօրինի իրացմանը. Քննությունն ավարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Երվանդ Թորոսյանը 2014թ. ընթացքում ծանոթացել է Գեղամ Գեղամյանի հետ, տեղեկացել, որ վերջինս օգտագործել է թմրամիջոց, նրան հայտնել է, որ ունի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց եւ առաջարկել է ցանկության դեպքում գնել: Գեղամ Գեղամյանի մոտ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դիտավորություն առաջացնելուց հետո, Երվանդ Թորոսյանը նշել է, որ կարող է այն վաճառել մեկ գրամը 7 հազ. ՀՀ դրամով: Նշել է նաեւ, որ դրանք վաճառում է փաթեթներով, որոնցից յուրաքանչյուրի քաշը 0.7 գրամ է:

2014թ. օգոստոսի սկզբներին Ե. Թորոսյանը հանդիպել է Գ. Գեղամյանին: Վերջինս վճարել է 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամ եւ գնելու նպատակով Ե. Թորոսյանից ապօրինի ձեռք բերել 300 փաթեթներում փաթեթավորված  խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Հետագայում Դավիթ Ապետնակյանը, տեղյակ լինելով, որ մորեղբայրը՝ Գեղամ Գեղամյանը, իր արհեստանոցում պահում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 2014թ. մայիս ամսից մինչեւ օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում նշված արհեստանոցից իր օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել մեկ փաթեթում փաթեթավորված զգալի չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց` դրա դիմաց վճարելով 15 հազ. ՀՀ դրամ:

Բացի այդ, Դավիթ Ապետնակյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Հակոբ Կիրակոսյանին ծանոթացրել է մորեղբոր` Գեղամ Գեղամյանի հետ, հայտնել, որ նա վաճառում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դ. Ապետնակյանը տեղեկացրել է նաեւ, որ իր դասընկերներ Տիգրան Պողոսյանն ու Լեւոն Նազարյանը ցանկություն ունեն ձեռք բերել նշված թմրամիջոցից:

Հ. Կիրակոսյանը, ընկերոջ տրամադրած տեղեկություններն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ, 2014թ. օգոստոսից մինչեւ նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ապօրինի իրացնելու նպատակով մեկ փաթեթը 10 հազ. ՀՀ դրամով ընդհանուր 210 փաթեթներում փաթեթավորված խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է գնել Գեղամ Գեղամյանից եւ 1 փաթեթը 15 հազ. ՀՀ դրամով վերավաճառել Տիգրան Պողոսյանին (110 փաթեթ) ու Լեւոն Նազարյանին (100 փաթեթ):

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Երվանդ Թորոսյանին եւ Գեղամ Գեղամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Դավիթ Ապետնակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով, Հակոբ Կիրակոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Տիգրան Պողոսյանին ու Լեւոն Նազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է խոշոր չափի թմրամիջոցն ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Իրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլին