ԻՊ-ի զինյալները հարյուր մարդու են պատանդ վերցրել Դամասկոսի մերձակայքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Դամասկոսից 35 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած Դումեյր քաղաքի ցեմենտի գործարանի վրա:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով սիրիական «Ալ Վաթան» թերթին, ահաբեկիչները պատանդ են վերցրել հարյուր աշխատողների եւ նրանց տարել անհայտ ուղղությամբ:
Հրատարակության տվյալներով՝ սիրիական ռազմաօդային ուժերը ԻՊ-ի հրոսակախմբերի դիրքերին հարվածներ են հասցրել Դումեյրիի մերձակա ռազմական օդանավակայանի մատույցներում:
Զինյալները նաեւ իրենց ձեռքում են պահում այս քաղաքի հյուսիսային եւ արեւելյան շրջանները:
Դումեյրը գտնվում Է Դամասկոս-Բաղդադ խճուղու վրա՝ Ադրա արդյունաբերական գոտու հարեւանությամբ: 2013 թվականի դեկտեմբերին ահաբեկիչներն այնտեղ հաշվեհարդար Էին սարքել Ադրա Էլ Ումալիա բանվորական ավանում: Դրա զոհ Էր դարձել ավելի քան 100 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



