Պուտինը Նազարբաեւի հետ քննարկել Է ԼՂ հակամարտության կարգավորումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը եւ երկու երկրների համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրադրության եւ դրա խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ: Պուտինը տեղեկացրել Է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին՝ իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով»,-հայտնել Է մամուլի ծառայությունը:
Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության առանձին հարցեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



