Օլանդը որոշում Է ընդունել ավելացնել բանակի թվաքանակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում Է ընդունել ավելացնել ֆրանսիական բանակի թվաքանակը: Այդ մասին հայտնել Է Ելիսեյան պալատը՝ ամփոփելով Պաշտպանության խորհրդի՝ ապրիլի 6-ին անցկացված նիստի արդյունքները: Որոշումն ընդունվել Է «գոյություն ունեցող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ»:
Հայտարարության համաձայն՝ չեղարկվում Է 10 հազար մարդով բանակի՝ ավելի վաղ նախանշված կրճատումը, ինչը նախատեսված Էր Ռազմական ծրագրի մասին օրենքի դրույթներով: «Այս չեղարկումը կդրսեւորվի առաջիկա երեք տարում 800 մարդով բանակի թվաքանակի ավելացմամբ: Դա կնպատակաուղղվի օպերատիվ զորամասերի եւ կիբեռպաշտպանության ստորաբաժանումների կազմի ընդլայնմանը»,-ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



