Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Ադրբեջանին զրկեց իր ևս մեկ հաղթաթղթից. ադրբեջանագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների' փախստականների շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ հանդիպումներն ու ակնարկներն ադրբեջանցի փախստականների միակողմանի վերադարձի անհնարինության մասին, Ադրբեջանին զրկեց իր ևս մեկ հաղթաթղթից: Լրագրողների հետ հուլիսի 27-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: «Զարմանալի է, բայց քաղաքագետներից քչերն ուշադրություն դարձրեցին Մինսկի խմբի համանախագահների այդ հայտարարությանը, որով նրանք հաստատեցին այն իրողությունը, որ փախստականների վերադարձը պետք է լինի միայն երկկողմանի կամ ընդհանրապես չլինի, ինչը շատ ծանր հարված էր ադրբեջանական իշխանությունների համար. նրանք տարիներ շարունակ բարձրացնում էին իրենց փախստականների միակողմանի վերադարձի հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նա նկատեց, որ ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է ստահոդ լուրեր տարածել, թե իբր հայերը սահմանամերձ գոտում սպանել են թուրք երեխաների: «Բոլորովին վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում էր տվել այն մասին, որ ադրբեջանցի 40 զինվոր հայտնվել է շուրջկալի մեջ, և միայն մեկ զինվոր է զոհվել: Շատ լավ ճանաչելով ադրբեջանական իշխանությունների գործելաոճը՝ կարող եմ առանց կասկածի ասել, որ ոչ թե մեկն է զոհվել, այլ նրանցից միայն մի հոգի է ողջ մնացել: Մենք շուտով տեղեկություններ կստանանք ադրբեջանական զորամասերում ինքնասպանությունների, թունավորումների և այլ դժբախտ պատահարների մասին, որոնցով նրանք կփորձեն կոծկել իրենց զոհերի իրական թիվը»,- շեշտեց բանախոսը:

Ադրբեջանագետի հավաստմամբ՝ Ադրբեջանում տիրում է բավական ծանր սոցիալական իրավիճակ, արտագաղթի մեծ ալիք է սկսել հատկապես գյուղական համայնքներում և ազգային փոքրամասնությունների շրջանում: «Ադրբեջանի կառավարական վերնախավի ոտքերը հողից պոկվել են. նրանք կարծում են, որ ուկրաինական ճգնաժամը շեղել է Ռուսաստանի ուշադրությունը: Ադրբեջանը նմանվում է վիրավոր գազանի, և եթե երկրի տնտեսական վիճակը, հատկապես նավթի գների անկման պարագայում, գնալով վատթարանա, ապա մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին»,- հավելեց Գրիգորի Այվազյանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես՝ Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում: 1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը՝ չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը' որպես բանակցային գործընթացի գործուն ձևաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության:

 
Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը