ԼՂՀ ՊԲ-ն հայկական կողմի կորուստների նոր տվյալներ է հայտնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կորուստները ապրիլի 6-ին հրապարակված տվյալներով կազմել են 32 զոհված, 121 վիրավոր և 25 անհայտ կորած զինծառայող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ապրիլի 5-6-ին Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով տանկեր, ականանետներ, նռնականետներ և այլ զինատեսակներ:
Առստամյանը նաև շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում:
1
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
2
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
3
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



