Քարվաճառում երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔարվաճառում երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
«Քարվաճառի դեպքով կարող եմ ասել հետևյալը: Տարվում է ծառայողական քննություն, դեպքին վերջնական որակավորում տալ կարելի է այն ավարտելուց հետո: Մենք այս զոհերը դեռևս չենք կարող ներկայացնել որպես մարտական կորուստ»,- նշել է գնդապետը:
Քարվաճառում զոհված զինծառայողներն են 1997թ. ծնված Սուրեն Արթուրի Արամյանը (Արտաշատի ԶԿ) և 1997թ. ծնված Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը (Արտաշատի ԶԿ):
1
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
2
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
3
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



