Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր երեխաները կարողացան անել այն, ինչով փորձում էին մեզ վախեցնել շատերը. Հրանտ Թոխատյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Վերջին մի քանի օրերին հաճախ ենք լսում՝ գնանք ու ոգևորենք հայ զինվորին, հայորդուն: Բայց արի ու տես, որ այսօր ճակատում կանգնածն առավել է ոգևորում թիկունքում գտնվողին: Երբ Aysor.am-ը Հրանտ Թոխատյանին առաջարկեց իր խոսքով քաջալերել սահմանը պահող 18-20-ամյա երիտասարդին, ՀՀ ժողովրդական արտիստը տարակուսեց. «Այդ ես եմ ոգևորված ու քաջալերված իրենց ոգևորությամբ: Պատկերացնո՞ւմ եք, մեր երեխաները կարողացան անել այն, ինչով փորձում էին մեզ վախեցնել շատերը՝ ասելով` չի լինի, այն ոգին չկա…Բայց տեսեք, թե այսօր ինչ է կատարվում, տատիկ-պապիկներն իրենց թոռների ձեռքները բռնում և առաջին գիծ են գնում: Ամենակարևորն այն է, որ Աստված էրեխեքի կողքին, գլխներին լինի: Անփորձանք լինեն: Բոլորս էլ հասկանում ենք, պատերազմ է, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց թող մեր տղաներին վատ բան չլինի: Այսօր ավելի շատ պետք է ինչ-որ բան անել, գործնական մի բան, և ոչ թե խոսքով ոգևորել: Սառը գլխով չի լինում մտածել, որովհետև ամեն վայրկյան ուշքդ և միտքդ այնտեղ է»:  

Հայի ամենալավ հատկանիշը, կարծում եմ, հենց համախմբվածությունն է. թեկուզև այն ի հայտ է գալիս ուշ, բայց ամենակարևոր ու ճակատագրական պահերին: «Միանշանակ, համաձայն եմ, որ այսպիսի համախմբվածություն դեռ չի եղել: Միշտ գտնվում էին այս ու այն թևից մարդիկ, որոնք բողոքում ու մասնատում էի համախմբվածությունը: Բայց արտաքին վտանգի առկայության դեպքում բոլորը մեկ բռունցք դարձան ու դա գովելի, խրախուսելի է: Ի վերջո, հօգուտ մեզ է»,-նշեց Հ. Թոխատյանը:

Երեկ հայտարարվեց, որ կրկին հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել ու Լեռնային Ղարաբաղում երկինքը նորից խաղաղ կլինի: «Տա Աստված, որ այս խաղաղությունն իրական լինի, այս օրերն անցնեն: Ու եթե կարողանանք այս համախմբվածությունը պահել ու դրանով առաջնորդվել, ապա զարգանալու, առաջ գնալու հնարավորություն կունենանք՝ որպես պետություն: Իսկ եթե հանկարծ կորցնենք այս միասնականությունը, իրար ուտենք՝ լավ չի լինի: Մեծ արյան գնի միջոցով է այն ձեռք բերվել ու պարտավոր ենք հետևել այդ արյան կանչին»,-հույս հայտնեց մեր զրուցակիցը:

Իսկ թե հային ի՞նչն է խանգարում խաղաղ պայմաններում ևս համախմբված ու թև-թիկունքի լինել՝ ժողովրդական արտիստը պատասխանեց. «25 տարի ի՞նչն էր խանգարում: Հասկանո՞ւմ եք, պարադոքսը նրա մեջ է, որ պետք է պարտադիր պատերազմ ու կռիվ լինի, որ մենք բռունցք դառնանք: Այս բռունցքը կարող էինք ունենալ և նախկինում՝ ապրիլի 1-ից առաջ, բայց… Բայց ամենակարևորն այն է, որ արյան գնի շնորհիվ ձեռք բերված այս միասնությունը կարողանանք պահել: Դրա համար պետք է ամեն ինչ անել, շատ բան էլ ձեզանից՝ լրագրողներից է կախված: Փորձեք այնպես անել, որ ամեն ինչ խաղաղ լինի»: 

Նելլի Մարգարյան

 

Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան