Թալիշում հակառակորդի կրակոցից այսօր զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:
1
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
2
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
3
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



