էքստրասենս Անի Մաջնունյանի գործով ևս մի վկա կա.«Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ինչպես հայտնի է՝ անցած տարվա օգոստոսի 5-ին իր բնակարանում շուրջ 50 դանակի հարվածով սպանվել էր էքստրասենս Անի Մաջնունյանը, որի գործով կալանավորվել էր «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը։ Վերջինս մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս գործով կարևոր վկան՝ Աննա Միսակյանը, իրավապահներին պատմել է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Աննա Միսակյանը այս գործով միակ վկան չէ։ Կա ևս մեկ վկա, որին Մուշեղ Մխիթարյանը պատմել է եղելությունը, թե իբր ինչպես է սպանել
Անի Մաջնունյանին և հետո գնացել պատմել, թե դա արել է ու հիմա չգիտի ինչ անել։ Ի դեպ, 2016 թվականի մարտի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն այս գործն ուղարկել է դատարան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
2
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
3
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



