Սիրիական օդուժը հումանիտար օգնություն է հասցրել պաշարված Դեյր Զոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի ռազմաօդային ուժերի ռազմափոխադրական ավիացիայի անձնակազմը ռուսական կործանիչների աջակցությամբ սննդամթերք է հասցրել Դեյր Զոր քաղաք, որը պաշարված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությունը:
Գերատեսչության տվյալներով՝ միջազգային հումանիտար կազմակերպությունները մի քանի ամիս շարունակ ապարդյուն փորձում են օգնություն հասցնել պաշարված Դեյր Զոր, որտեղ շուրջ 200 հազար բնակիչներ սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր կարիք ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



