Երևան, 04.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 լեգենդ Սվո Ռաֆի մասին

ԼԱՅՖ

7 գիշեր՝ գաղութի պետի սենյակում

17-ամյա Կիման՝ մեկ տարեկան երեխան գիրկը, սկեսրայրի ու սկեսրոջ հետ 1957 թվականին հասել էր Արխանգելսկ: Ամուսինն այդտեղից 28 կիլոմետր հեռու էր՝ 3-րդ ուղղիչում (խիստ ուժեղացված գաղութում): Գաղութի պետը յոթ օրվա տեսակցություն թույլ տվեց: Ամուսինները, հայրը, մայրը, փոքրիկ աղջնակը պետք է միասին մնային մի բարաքում: Սվո Ռաֆը, որին զարմացրել էր դեռատի կնոջ անձնվեր սերը, կարողացավ միայն ամուսինների համար գոնե գիշերները՝ երեկոյան հաշվառումից հետո, «ձեռք բերել» նաև գաղութի պետի առանձնասենյակը:

svo mec6

Տաշքենդի լեգենդը

1961 թվականին Մոսկվայի և Տաշքենդի թերթերը գրեցին, որ չորս մարդուց բաղկացած մի խումբ, որոնցից երկուսը Ներքին գործերի մարմինների աշխատակիցների հագուստներով և Ուզբեկստանի պետանվտանգության կոմիտեի աշխատակիցների փաստաթղթերով ներկայացել են տաշքենդցի մի հարուստ հրեայի և նրա տանը խուզարկություն կատարել: Մի ամբողջ օր ստուգում են հրեայի տունը, խուզարկում են հնարավոր և անհնար բոլոր թաքստարանները: Ի դժբախտություն հրեայի՝ հայտնաբերվում են ադամանդեղեն, թանկարժեք քարեր ու զարդեր, 3 տոկոսանոց փոխառության պետական պարտատոմսեր և կանխիկ դրամ: Առգրավվածը, որի մասին մանրամասն արձանագրություն է կազմվում օրենքի բոլոր կետերին համապատասխան, կազմում է 800 հազար ռուբլի (1961-ին դա ահռելի գումար էր): Արձանագրության մի օրինակը տալիս են հրեային և պատվիրում, որ հաջորդ օրը ժամը 12-ին ներկայանա Ուզբեկստանի պետանվտանգության կոմիտե, 4-րդ հարկ, 441 սենյակ:
Ամեն ինչ վերջացնելուց հետո «ՊԱԿ-ի աշխատակիցները» վերցնում են առգրավածն ու հեռանում: Հրեան, հասկանալի է, ողբում է կատարվածի համար, սակայն ոչինչ չի կասկածում: Հաջորդ օրը նա գնում է ՊԱԿ, ներկայանում և ցույց է տալիս իրեն տրված արձանագրությունը: Կեղծիքն անմիջապես բացահայտվում է: Սվո Ռաֆն այդ գործը գլուխ էր բերել դեդեկտիվ ֆիլմի փորձառու սցենարիստի մեծագույն հանճարեղությամբ:

svo mec3

Ծեծ ու խրատ` խոտորվածներին

Ջահել տղերք էին, գողական ռոմանտիկայով ոգևորված՝ մտել էին Երևանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող խանութներից մեկը, մի քանի շիշ օղի ու գինի, 2-3 կիլո երշիկ, կոնֆետ թռցրել: Ու հայտնվել էին ուղղիչ աշխատանքային գաղութում: Իրենց տարածը մեծ բան չէր, պարզապես տղամարդանալու, հասուն մարդ երևալու ձգտումն էր դրան մղել: 1966 թվականն էր: Ռաֆայել Բաղդասարյանն արդեն «օրենքով գող» Սվո Ռաֆն էր. նա տեսել էր բանտերի և ՈՒԱՀ-ների դաժանությունները: Սվոն մի լավ ծեծ տվեց այդ տղաներին, այնպիսի մի ծեծ, որ հիմա՝ 41 տարի անց, նրանցից մեկի՝ Վաղարշակի ոսկորները ցավում են: 41 տարի անց Վաղարշակը հստակ հիշում է Ռաֆայել Բաղդասարյանի խոսքը.

– Սրանո′վ է ավարտվում ամեն մի գողություն ու թալան, սա′ է գողի կյանքը: Ձեր տունը բանտն է դառնալու, ծեծն ու ստորացումը: Ահա′ ամբողջ ռոմանտիկան: Սա՞ եք ուզում:

svo mec4

Տականքի պատիժը

Ուրալյան փոքրիկ մի քաղաքից 15 կմ հեռու՝ խստացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ էին բերել մի տականքի, որը բռնաբարել էր իր աղջկան ու որդուն: Տականքին սկսեցին բռնաբարել խցակիցները: Սվո Ռաֆն այդ դաժան պատժին չէր մասնակցում, սակայն որպես հարգված, որպես «օրենքով գող» ու խցի «պախան»՝ լուռ հավանություն էր տալիս կտտանքներին: Ասում են՝ նա առավել դաժան էր բարոյականության սահմանները խախտածների՝ հատկապես մոլագարների նկատմամբ: Նա պատկանում էր հանցագործ աշխարհի «սերուցքին» (եթե այսպես կարելի է ասել), իր «հացը վաստակում էր» խելամիտ, պլանավորած և հմուտ կազմակերպած, ինչ-որ տեղ արտիստիկ շիկ ունեցող գողություններով:

Երևանի բանկը կտրելու լեգենդը

Շատերն են հիշում 1977-ի օգոստոսի 8-ը, երբ հաղորդագրություն տարածվեց Երևանի պետական բանկից 1 միլիոն 500 հագար ռուբլի հափշտակելու մասին: Այդ ժամանակ Ռաֆայել Բաղդասարյանը Երևանում էր: Եվ ուներ հզոր ալիբի, մի կնոջ հետ երեք օրով փակվել էր Լենինի (այժմ Մաշտոցի) պողոտայի բնակարաններից մեկում: Սակայն տեղական միլիցիան, որոնց ղեկավարում էին Մոսկվայից ժամանած ԽՍՀՄ ՆԳՆ բարձրաստիճան սպաները, անմիջապես «բերման են ենթարկում» Սվոյին: Վերջինս, իհարկե, հստակ հաստատում է իր ալիբին և խորհուրդ տալիս հանցագործին փնտրել հենց բանկի աշխատողների շրջանում: Ինչպես և պարզվում է մեկ տարի անց՝ հանցագործությանն անմիջական մասնակցություն էր ունեցել բանկի աշխատակից Զորիկ Բաղյանը:

Խաղատների «օմբուդսմենի» լեգենդը

Խաղասեղանի մոտ նստած տղաները լարված հետևում էին իրենց դիմաց նստած, միջահասակ մարդուն, որը մեծ գումարներ էր նետում սեղանին և հերթական պարտիան ավարտելուց հետո բազմապատկված գումարը կտրուկ շարժումներով քաշում էր իր առջև: Երևանից Մոսկվա հասած տղաներն զգում էին, որ իրենց դիմաց նստածը բացահայտ շուլեր է և խաղաթղթեր է փոխում, թեև շատ լավ էին ճանաչում Հայկական համաշխարհային ասամբլեայի պրեզիդենտ Սերժ Ջիլավյանին: «Օրիոն» խաղատանը նա հաճախ էր լինում… Երբ «պրեզիդենտը» տանուլ տվեց իր ողջ գումարը, առաջարկեց խաղալ պարտքով՝ խոստանալով պարտքը փակել հենց նույն օրը երեկոյան (արդեն լուսադեմ էր): Երկու հարյուր հագար ռուբլին, սակայն, «պրեզիդենտը» չէր ցանկանում վճարել: Տղաները, որոնցից մեկի հայրը լավ էր ճանաչում Սվո Ռաֆին, դիմեց հենց վերջինիս: Սվո Ռաֆն ուշադիր լսեց տղաներին, ապա, խորհելով, հանձնարարեց իր մոտ «հրավիրել» Սերժ Ջիլավյանին: Կարճ ժամանակ անց բերեցին նրան:
– Սվո′ ջան, ախպե′ր ջան, մի՞թե ես կարող էի պարտքս չտալ: Երեք օրից ամբողջ գումարը կտամ: Հիմա, այս պահին ձեռքիս այդքան կանխիկ չկա: Երեք օրից անպայման կտամ:
Երեք օր անց Ջիլավյանն իսկապես վերադարձրեց գումարը, այն էլ՝ Երևանում: Չէր կարող չանել: Սվո Ռաֆն էր ասել:

svo mec5

Համաշխարհային ազդեցության ոլորտների լեգենդը

1990 թվականին Ռաֆայել Բաղդասարյանը ստիպված էր խառնվել Նայֆելդ եղբայրների և Մոնյա էլսոնի միջև ծագած տարաձայնություններին, որոնք հաճախ վերածվում էին արյունահեղությունների: ԱՍՆ-ում Բրայթոն Բիչից մինչև Մոսկվա ռումբեր էին պայթում, սուլում էին գնդակները: Հակամարտող կողմերն ազդեցության հզոր ոլորտների էին ուզում տիրանալ: Մոնյա էլսոնը պարզապես կատաղել էր:
Բոբիս Նայֆելդը՝ Բիբան, քրեական կոտորածները դադարեցնելու համար ստիպված էր դիմել այդ տարիներին շատ մեծ հեղինակություն վայելող Սվո Ռաֆին: Սվոյին շատ լավ գիտեին ԽՍՀՄ իրավապահները, Ինտերպոլի մասնագետները, ԱՍՆ, Գերմանիայի, Բենիլյուքսի երկրների քրեական հետախուզության աշխատակիցները:
– Սվոն գործի դրեց բոլոր միջոցները, – պատմում է Ռաֆի համախոհներից մեկը,- փող, կանայք, Ռուսաստանում, ԱՍՆ-ում ու Եվրոպայում ազդեցության ոլորտները վերաբաշխելու խոստումներ: Սվոն կարող էր դա անել: Բոլորն էլ գիտեին:
Սակայն Մոնյա էլսոնն անդրդվելի էր: Նա Սվոյին ասաց.
– Եղբա′յր, սա իմ և Բիբայի պատերազմն է: Իսկ պատերազմում մեկը պիտի հաղթի: Քո խոսքն, անշուշտ, անչափ կարևոր է ինձ համար, բայց այդ ջահելն իր ձեռքը պարզել է շատ ավելի մեծ բաների, քան իրեն հասնում է: Խաղաղ դաշն կնքելուն չէր համաձայնում նաև Բիբան: Սվոն ետ քաշվեց խաղաղարարի իր առաքելությունից: Հակամարտող կողմերը շատ էին առաջ գնացել: Հանցագործ աշխարհի չգրված, բայց խիստ պահպանվող օրենքներով «ուրիշի պատերազմին չի կարելի խառնվել»:

Հայրենասիրության լեգենդը

Չնայած կրիմինալ աշխարհում ազգային պատկանելությունը գլխավոր դերակատարություն չունի՝ Ռաֆայել Բաղդասարյանը միշտ էլ օգնել է Հայաստանին և հայերին՝ հատկապես 1989- 1992 թվականներին: 1988-ի երկրաշարժից տուժած, տնտեսապես ծանր վիճակում հայտնված շատ ընտանիքներ են ստացել նրա աջակցությունը: Փակված երկաթուղագծեր են բացվել, հարյուրավոր ավտոմեքենաներ են մտել Հայաստան ու Արցախ՝ բեռնավորված անհրաժեշտ իրերով, հագուստով, սննդամթերքով: Սակայն այս մասին նա չի ցանկացել խոսել: Այս մասին պատմում են մարդիկ, ովքեր անմիջականորեն շփվել են նրա հետ, պատմում են մարդիկ, ովքեր բնավ կապ չունեն հանցագործ աշխարհի հետ և ծանոթ չեն այդ «կրիմինալի նրբություններին»:

svo mec2

«Այգրամ» ատրճանակ-գնդացրի լեգենդը

2007թ. ապրիլին գերմանական թերթերից մեկում հրատարակվեցին Բեռլինի նախկին պոլիցայ-պրեզիդենտ (ոստիկանապետ) Հագեն Զաբերշինսկու հուշերը: Զաբերշինսկին այլևս չկա, սակայն ետմահու հրատարակված նրա հուշերն անչափ կարևոր են 1980-1996 թթ. Գերմանիայի և ընդհանրապես Եվրոպայի քրեածին երևույթները հասկանալու համար: Այդ հուշերում հատուկ տեղ ունի Սվո Ռաֆը.

«…1992թ. ԽՍՀՄ ՆԳ Նախարարությունը մեզ խնդրեց հետևել Գերմանիա եկած «օրենքով գող» Ռաֆայել Բաղդասարյանին՝ Սվո Ռաֆին: Հետևում էինք, գաղտնի ձայնագրում կամ նկարահանում, եթե հնարավոր էր: Մոսկվայի «Դինամո» մարզընկերության ներկայացուցիչ Ռաֆայել Մկրտչի Բաղդասարյանը հանդիպեց Ռուսաստանից գաղթած «օրենքով գողերի» և հեղինակությունների՝ հատկապես Ջիբուի հետ: Նա հանդիպում ունեցավ նաև ամերիկացի ինչ-որ աբբայի հետ: Զրուցում էին ինչ-որ գրքի մասին: Սվո Ռաֆը ցանկանում էր այդ գիրքը գնել 1,20-ով, աբբան բացատրում էր, որ գիրքը հազվագյուտ է և 1,80 էր պահանջում: Վերջապես եկան համաձայնության, և Սվոն ասաց, որ այդ գրքի ետևից մարդ կգա: Աբբան ասաց, որ գիրքն իրենք կբերեն Մոսկվա: Մեզ այնպես էր թվում, որ դա իսկապես ինչ-որ հազվագյուտ հրատարակություն է, որովհետև նրանց զրույցի մեծ մասը վերաբերում էր փիլիսոփայական լուրջ հարցերի: Աբբան զարգացած, գրագետ մարդու տպավորություն էր թողնում: Բաղդասարյանը նույնպես կարդացած մարդ էր և փիլիսոփայության ու աստվածաբանության հարցերում անչափ գրագետ: Եթե որևէ մեկն ականջ դներ նրանց խոսակցությանը (իհարկե, բացի մեզանից), կթվար, թե երկու փիլիսոփա խիստ մասնագիտական հարց են քննում… Հետագայում մենք պարզեցինք, որ խոսքն ահարկու մի զենքի՝ «Այգրամ» ատրճանակ-գնդացիր գնելու մասին էր»:
Բեռլինյան գաղտնի օպերացիայից մի քանի ամիս անց՝ 1992 թվականի դեկտեմբերին, երբ ձերբակալվում է Ռաֆայել Բաղդասարյանը, Ռուսաստանի ОРТ հեռուստաընկերության «Մարդը և օրենքը» ծրագրով ցուցադրվում է այդ ձերբակալության օպերատիվ տեսանկարահանումը: Ցուցադրվում է նաև «Այգրամ» ատրճանակը: Ռուս զինագետը բացատրում է, թե ինչպես է գործում զենքը. «Միայն մի փոքր թխկոց է հանում»: Երկարափող այս ատրճանակի մասին տեղեկություններ չկան կատալոգներում, ռուս մասնագետներն առաջին անգամ էին տեսնում այս ատրճանակ-գնդացիրը, որով սպառազինվում էին միմիայն ԱՄՆ ԿՀՎ հատուկ գործակալները:

Վախճանի լեգենդը

1993թ. հունիսի 23-ին, 11:40-ին հիվանդանոցի (ԽՍՀՄ, ապա՝ ՌԴ ազգային անվտանգության պետական կոմիտեի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներից մեկը) հատուկ բաժանմունքում իր մահկանացուն կնքեց 63-ամյա Ռաֆայել Մկրտչի Բաղդասարյանը: «Օրենքով գող» «Սվո Ռաֆը»: Լեֆերտովոյի բանտից հիվանդանոց նրա տեղափոխումը կատարվում էր մեծագույն գաղտնապահությամբ (նրան հիվանդանոց հասցրին ու վիրահատեցին «Աշոտ Բալայան» անվան տակ), բայց նրա «զինակիցներն» ու համակիրները նույն օրն էլ արդեն գիտեին, «կնքահայրն» այլևս չկա…
Սվոյին թաղեցին Երևանում, հունիսի 26-ին: Անսովոր թաղում էր: ՀՀ մայրաքաղաք էին հասել մեծ թվով արտասահմանցիներ, ովքեր իրենց երկրների քրեական ոստիկանությունների և Ինտերպոլի քարտադարաններում գրանցված էին որպես կրիմինալ աշխարհի հեղինակություններ և հետախուզման մեջ էին: Եկել էին Մոսկվայից, նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներից, Գերմանիայից, ԱՍՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, նաև Ադրբեջանից: Պատահական չէ, որ առանձնացրինք Ադրբեջանը: Այդ ժամանակ արցախյան պատերազմն էր, և 1993-ին Ադրբեջանի որևէ պատվիրակության ժամանումը Երևան պարզապես անհավատալի կարող էր թվալ: Այսուամենայնիվ Ռաֆի հուղարկավորության ժամանակ որևէ պատահար տեղի չունեցավ: Կրիմինալ աշխարհն իր օրենքներն ունի…
Հուղարկավորությունը շքեղ էր: Երևանը, որ այդ ժամանակ ամբողջ օրվա ընթացքում միայն 2-3 ժամով էր հոսանք ունենում, ամբողջ երեք օր նույնիսկ կես ժամով չզրկվեց հոսանքից: Որոշ աղբյուրներ պնդում են, թե հոսանքն անընդմեջ ապահովելու համար Բաքվից հսկայական քանակությամբ մազութ էին բերել Ռաֆայել Բաղդասարյանի «զինակիցները»:
Քաղաքի գրեթե կես մասում դադարեցվել էր երթևեկությունը: Իսկ երբ հանգուցյալի մարմինը դուրս բերեցին փողոց, տասնյակ աղավնիներ բարձրացան երկինք: Սակայն սգո արարողության մասնակիցները բնավ սենտիմենտալ մարդիկ չէին: Արտասվողներ գրեթե չկային: Մռայլ դեմքեր էին. ջղային, զգուշավոր, անհանգիստ:

Աղբյուրը՝ Newmag.am

 

Աշխարհի գավաթ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակիչում է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՌուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ. դեսպան Ռոնալդուի եւ Մանեի դուբլերը նպաստեցին «Ալ Նասրի» հաղթանակին (տեսանյութ) Ամերիկյան ռազմական ինքնաթիռի կnրծանումը չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա. Թրամփ Ամերիկյան A-10 գրոհային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հորմուզի նեղուցի մոտակայքում Իրանի կամուրջն ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է, բայց ամբողջությամբ չի ավերվել Կվերակառուցվի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան, 2-ը կմիավորվենԱպրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացըԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել․ Իրանը մերժել է․ Fars Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 4-ից 8-ը Մեկնում ենք մեդալների համար. Ծանրամարտի հավաքականների մարզիչների սպասելիքները Եվրոպայի առաջնությունից առաջ Խոշոր ավտովթար Երևանում YouTube-ը ջնջել է բելառուսական «БелТА» լրատվական գործակալության, СТВ և ОНТ հեռուստաալիքների էջերը ՀՖՖ-ն հաստատել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղերի օրերն ու ժամերը Պատերազմը խլել է ոչ միայն կյանքեր, այլ նաև մշակույթ․ Թեհրանի երաժշտական դպրոցը վերածվել է փլատակների ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Հրադադար հաստատելու փորձերը փակուղի են մտել. The Wall Street Journal Թբիլիսյան խճուղում բախվել են «Volkswagen»-ն ու «Toyota»-ն․ կան վիրավորներ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ նորածին է մահացել Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԻրանում կործանված ամերիկյան կործանիչի օդաչուներից մեկը փրկվել է «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հեռացվել է առաջիկա երկու հանդիպումներից «Ռեալի» մասին հայտարարությունից հետո Պարզվել է՝ Չարենցավանում ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափՄենք ոչնչացրել ենք Իրանի պողպատի արտադրության հզորության 70%-ը. Նեթանյահու Արբելոա. Լա Լիգայում ունենք 9 եզրափակիչ Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը Հայաստանում կսահամանփակվի՞ մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին և Թեհրանին Ովքե՞ր են այս տարի հավակնում Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հայաստանի Պրեմիեր լիգա. Արտակ Օսեյանը` ամսվա լավագույն մարզիչ Էրդողանը զանգահարել է Պուտինին Տարածաշրջանի երկու պետություններ մասնակցել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային. Արտաքին գործերի նախարարություն ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՄեր նպատակը երկու գերիշխող տերության վասալ լինելը չէ. Մակրոն «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը և մի շարք այլ կազմակերպություններ իրականացնում են ոչ կրթական գործունեություն․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահներին Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից. ՆԳՆ Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւԱրշալույսում 22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած մեքենան Փոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան