ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-ին այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռուսաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:
ՌԴ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Դմիտրի Մեդվեդևին ներկայացրեց Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև մանրամասներ հուշահամալիրի կառուցման մասին:
1
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
2
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
3
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



