ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՖՈՏՈՊաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մինչ ՀՀ կառավարությունում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ վարչապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Դմիտրի Մեդվեդևը եղել է «Հիշողության» պուրակում և ջրել 2008 թվականին իր տնկած եղևնին:



1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



