Ռուսաստանը նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի սակագինը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փասթաղթեր: Այդ մասին Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը:
«Քննարկեցինք Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Իր հերթին, Մեդվեդևը նշեց, որ գազի սակագնի նվազեցումը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն ինչպես էներգետիկ զարգացումների, այնպես էլ ընդհանրապես ՀՀ տնտեսական զարգացման համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



